
Շրի Լանկայի տրանսպորտի նախարար Բանդուլա Գունավարդանան Ռիա Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ երկրի իշխանությունները երաշխիքներ են տվել պատժամիջոցների պատճառով ռուսաստանյան նավերն ու օդանավերը չձերբակալելու մասին։ Ըստ նրա, ապագայում նման ռիսկեր չեն լինի։
«Շրի Լանկայի իշխանություններն արդեն Ռուսաստանի իշխանություններին երաշխիքներ են տվել, որ նրա նավերը կամ օդանավերը չեն ձերբակալվի կղզում, ձերբակալման հավանականություն ապագայում չի լինի։ Չեմ կարծում, որ նման բան կարող է նորից կրկնվել»,- ասել է Բանդուլա Գունավարդանան։
2022 թ․ հունիսին Կոլոմբոյում ձերբակալվել էր «Աերոֆլոտի» Airbus A330-300 օդանավը։ Այն պատկանում էր Celestial Aviation Trading 10 Limited իռլանդական լիզինգային ընկերությանը։ Սակայն ավելի ուշ Կոլոմբոյի դատարանը թույլատրեց օդանավի վերադարձը Ռուսաստան։ Օդանավերի ձերբակալումից հետո «Աերոֆլոտը» դադարեցրել էր Շրի Լանկա թռիչքները։ Հոկտեմբերից օդահաղորդակցությունը վերսկսվել է, հաղորդում է «Կոմերսանտը»։