News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 Թբիլիսիում բողոքի գործողություններ են սկսվել «Վեդզեբ»  հասարակական նախագծի շրջանակում,  որն օգնում է հարազատներին փնտրող մարդկանց, հաղորդում է «Վրաստանի նորությունները»։

Այս հանգստյան օրերին խորհրդարանի առաջ ակցիային նախագծի ակտիվիստները հավաքվել են պահանջով՝ կապված անցյալ դարի 80-90-ականներին Վրաստանի ծննդատներում նորածինների հնարավոր վաճառքի աղմկահարույց գործի հետ։

Հանրահավաքի մասնակիցները «Իմ երեխային գողացել են» կարգախոսով պահանջում էին ՆԳՆ-ից տեղեկատվություն տրամադրել քննության ընթացքի վերաբերյալ։

Ակցիայի կազմակերպիչ Թամունա Մուսերիձեի հայտարարության համաձայն, խոսքը կարող է վերաբերվել մի քանի հարյուր դեպքերի, երբ ծննդատներում մայրերին ասել են, որ իրենց երեխան մահացել է, բայց տվել են որդեգրելու։

«Վեդզեբ» խումբը մի քանի տարի տեղեկություններ է հավաքել կասկածելի դեպքերի մասին,երբ կանայք ծննդատներում այդպես էլ չեն կարողացել երեխայի մահվան վկայական ստանալ և նրանց չեն հանձնել մեռած նորածինների մարմինները։ Ողջ տեղեկատվությունը հանձնվել է քննչական մարմիններին։

Անցյալ տարվա սեպտեմբերին Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել անչափահասների առևտրի հոդվածով, ինչը պատժվում է 8-12 տարի ազատազրկմամբ։

Այս հանցագործության վաղեմության ժամկետը սահմանվել է 25 տարի, մեղավորներն, ամենայն հավանականությամբ, չեն պատժվի։ Բայց մինչև օրս էլ Վրաստանում բազմաթիվ կանայք հավատում են, որ իրենց երեխաները ողջ են և փորձում են տեղեկանալ նրանց ճակատագրի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ