News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 02
USD
386.98
EUR
414.49
RUB
4.78
Տեսնել լրահոսը


Երեկվանից Չարենցավանում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը: Մրցաշարին  ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ մրցաշարի ընթացքից:

««ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը մարդկային կյանքն ու կամքը փառաբանելու մասին են, և ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալու ճանապարհին պիտի կարողանանք առողջացնել ինքներս մեզ՝ ֆիզիկապես, հոգեբանորեն և բարոյապես:

Չարենցավան քաղաքում այսօր ներկա ենք գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի երկրորդ սիրողական մրցաշարին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի 4 եզրափակիչ խաղի ընթացքին, որոնք անցկացվել են Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, 2 փուլով, մասնակցել է 2 տարիքային խումբ՝18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Եզրափակիչ փուլում մրցել են առաջին փուլում 2 տարիքային խմբում 1-3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները: 2 տարիքային խմբում 1-10-րդ տեղը գրաված մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով և դրամական մրցանակներով: 1-ին տեղի համար դրամական պարգևատրման չափը կազմել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000-ական ՀՀ դրամ: 1-ին տեղը գրաված մասնակիցներին այս տարի շնորհվել են նաև խորհրդանշական գավաթներ:
Վարչապետը պարգևներ է հանձնել տղամարդկանց 18-40 տարիքային խմբի 1-3-րդ տեղերի հաղթողներին, ինչպես նաև հուշանվերներ և դիպլոմներ՝ տարիքով ամենաավագ 2 մասնակիցներ Էմմա Առաքելյանին և Կարեն Բեգլարյանին, որոնք ներկայացնում էին Սյունիքի մարզը: Մյուս մրցանակները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ