News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցներով իմ դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակն Է սա: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ու հրապարակել լուսանկար:

«Թե բա ես իբր բուքմեյքերական ընկերությունից գումար եմ ստացել: Այ հիմա դատարանի վճռով Գ.Ս. -ից հոգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար:

Նաև հրապարակայնորեն պարտավոր է հերքել:

Շուրջ 10 հայց էլ այս պահին դատարանում է: Իմ մասին լուրջ դեմքի արտահայտությունով ստեր, հեքիաթներ և բամբասանքներ հրապարակելիս՝ հիշեք, որ ես դրանք չեն հանդուրժելու»,- գրել է ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյան հայտնվել է մեկ այլ սկանդալում:Ըստ ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանի և Ասպրամ Կրպեյանի՝ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է «դավաճան», ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին հրահանգել է բռնել երիտասարդի ձեռքերն ու  մոտենալով՝ թքել է երիտասարդի աչքին:

Տպել
Ամենաշատ