News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Առաջիկա երկու տարիներին Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի («GRETA») երկրորդ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան - փորձագետ, ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Ղազինյանը։ 

Մարտի 27-ից 31-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվեց «GRETA»-ի 47-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընտրվեց «GRETA»-ի խորհրդի նոր կազմը՝ առաջիկա երկու տարվա համար։

Հելգա Գայերը, ով Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի մարդկանց թրաֆիքինգի, բռնի հանցագործությունների և անհայտ կորածների վարչության տնօրենն է, վերընտրվել է «GRETA»-ի նախագահ: Անտուանետա Վասիլևան՝ Animus Association/La Strada Bulgaria ավագ փորձագետ և Բուլղարիայի Ապահով ինտերնետ կենտրոնի համակարգող, վերընտրվել է «GRETA»-ի առաջին փոխնախագահի պաշտոնում: Իսկ «GRETA»-ի երկրորդ փոխնախագահ է ընտրվել «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան - փորձագետ, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Ղազինյանը։

«GRETA»-ն մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբ է, որը կոնվենցիան վավերացրած երկրներում դրա կատարման գնահատման պատասխանատուն է։ «GRETA»-ն կազմված է կոնվենցիան ստորագրած երկրների 15 անկախ և անկողմնակալ փորձագետներից: Նրանք տարբեր բնագավառների մասնագետներ են (իրավաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, հոգեբաններ, բժիշկներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն) և ընտրվում են իրենց մասնագիտական փորձի հիման վրա: «GRETA»-ի անդամների պաշտոնավարման ժամկետը չորս տարի է՝ ևս մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽԽՎ-ն կհետազոտի ՌԴ Սահմանադրության՝ Պուտինին անժամկետ նախագահություն թույլատրող լրացումների լեգիտիմությունը
Խոսքը 2020թ. հուլիսին կատարված լրացումների մասին է...
Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու և այլ իրավախախտումների միջ
Բացի այդ, Խորհրդարանը Ադրբեջանին մեղադրում է ընտրությունների հետ տարվող հետաքննության կանխման և մարդու իրավունքների խախտումների փաստերը կոծկելու մեջ...
ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան
Լաչինի միջանցքի մասին ԵԽԽՎ բանաձեւը կարեւոր երկարաժամկետ նշանակություն ունի...
Եթե ԵԽԽՎ-ն իսկապես ուզում է կասեցնել հայերի էթնիկ զտումը, պետք  է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ. հայտարարություն
Մինչ ԵԽԽՎ-ում քննարկումներ էին ընթանում բանաձևի շուրջ, Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրում Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի երկու...
Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի զեկույցը ՀՀ-ի մասին.  համասեռամոլությունը չպետք է դիտարկվի որպես հոգեկան խանգարում
Որոշ հարցեր դեռ անհանգստացնող են...
ԵԽԽՎ–ում Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի հունիսի 22–ին
Լաչինի միջանցքի հարցով հրատապ քննարկումը...
Ամենաշատ