News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը


Որեւէ մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի. երկրորդ, Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորության հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի եւ ՀՀ-ում ազատ զբաղվում է իր գործունեությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կասկդում իր մասնակցությամբ միջադեպին, երբ ինքը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա:

«Միջադեպի մասին ամեն ինչ ասվել է, առաջին անգամ չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին եւ հետագայում էլ եմ արձագանքելու: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է նման բան անել: Որեւէ մեկը որեւէ մեկին իրավունք չունի վիրավորել, էլ չեմ ասում  ընտրված իշխանություններին:

Կա օրենսդրական մեկնաբանություն, այդ առումով որեւէ մեկը մարդ չի ծեծել, զուգարանակոնքին գլուխը չի խթփել, չի ջարդել, որեւէ հետապնդում չկա: Իր խոսքի ազատությանը ես իմ կարծիքն եմ ասել: Կարող է խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել կամ իրեն թվացել է, թե նման բան է եղել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեպքից ժամեր անց Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում չէր հերքել իր արարքը։

«Երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում. առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»,- գրել էր ԱԺ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ