ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցումներ է ուղարկել ԲՀԿ-ական ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, նրա երկու որդիներին՝ Արթուր եւ Հակոբ Մանուկյաններին, կնոջը՝ Աիդա Մանուկյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է azdarar.am-ից:
Նրանք ապրիլի 26-ին հրավիրվել են դատախազություն՝ իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։