News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Իսրայելում Թուրքիայի դեսպանը բողոքել է Հայֆայում հրապարակներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անվանակոչելու դեմ: Իսրայելի հյուսիսային քաղաքը, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հայեր, երկրի առաջին համայնքն է, որն այս կերպ ճանաչում է Առաջին համաշխարհային պատերազմի վայրագությունները: Անվանափոխությունն ուժի մեջ է մտել մարտի 20-ից, գրում է The Times of Israel-ը։

«Նախաձեռնությունը սպառնում է վատթարացնել կապերը, որոնք Իսրայելի և Թուրքիայի ժողովուրդներն ու կառավարությունները ցանկանում են բարելավել»,- գրել է Շաքիր Օզքան Թորունլարը Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին ուղղված նամակում:

Պարբերականն ակնարկում է, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության տարելիցը, և Թորունլարի բողոքը հիշեցնում է, թե Թուրքիան` որպես մուսուլմանական մեծամասնություն ունեցող պետություն, որքան զգայուն է խնդրի նկատմամբ Իսրայելի հետ առանց այն էլ բարդ հարաբերություններում: Իսկ Իսրայելում Հոլոքոստի պատճառով շատերը ապրումակցում են հայկական փորձությանը:

Թորունլարն իր նամակում քաղաքապետից պահանջել է չեղարկել հրապարակի անվանակոչմամբ Ցեղասպանությունը ոգեկոչելու որոշումը և կրկնել է Թուրքիայի մերժողական դիրքորոշումը՝ նշելով, որ «նման ցեղասպանություն թուրք ազգի պատմության մեջ երբեք չի եղել»։

Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաք Հայֆայում բնակվում է երկրի 15 000 էթնիկ հայերի գրեթե կեսը, և քաղաքի Բեն Գուրիոնի պողոտայի երկայնքով Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը երկրորդ դեպքն է, երբ Իսրայելի տեղական իշխանությունն ընդունում է վայրագությունները: 2020 թվականին Թել Ավիվի մերձակայքում գտնվող Պետահ Տիկվայում բացվեց զոհերի հուշարձանը, որը հետագայում անվանվեց Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու:

Հայֆայի քաղաքապետարանի գլխավոր խոսնակ Էլիրան Թալն անվանակոչումը համարել է կառավարության համար օրինակ, որին պետք է հետևել: «Մեզ մնում է միայն հուսալ, որ Իսրայելի Պետությունը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը խլեց 1,5 միլիոն հայերի կյանքը»,- գրել է նա: Թուրք դիվանագետները, հավելել է նա, «շատ են աշխատել, որպեսզի ճնշում գործադրեն» քաղաքի վրա՝ հրաժարվելու ծրագրից:

Պարբերականը նկատել է նաև, որ վերջին տարիներին ճանաչման նոր խոչընդոտ է ի հայտ եկել՝ Իսրայելի կապերի խորացումն Ադրբեջանի հետ, նավթով հարուստ երկիր, որն ամուր կապեր ունի Թուրքիայի հետ և սահմանակից է Իրանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց...
Հայաստանում վերապատրաստվող ամերիկացի ուսուցիչներն իրենց երկրում կդասավանդեն Հայոց ցեղասպանության իրական պատմությունը
Արդեն երրորդ տարին անընդմեջ ամերիկացի 15 ուսուցիչ մասնակցում է ամերիկյան…
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի...
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող․․․
The Jerusalem Post. Իսրայելը Հայոց ցեղասպանությունը պետք է հիմա ճանաչի
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Գազայում աղետալի հումանիտար....
«Հայկական հարցի եւ Ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի շնորհանդեսը՝ Երեւանում
Շնորհանդեսը վարում էր ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան պ. գ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Գրքի մասին խոսելիս, ինչպես հեղինակներն, այնպես...
Ամենաշատ