News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն անամոթաբար խախտել է Գորիսից  Ստեփանակերտ կանանց եւ երեխաների տեղափոխման մասին ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը։ Այս մասին հայտնել է  ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով նախորդ օրը տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել Լաչինի միջանցքով անցնել Արցախ մեկնող երեխաներին ու կանանց։

«Տեղափոխման մասին պայմանավորվածություն էր եղել ՌԽԿ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց, ըստ էության, Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվածության մասին կարող է խոսք լինել։ Ադրբեջանը ցանկացած հարմար պահի «մոռանում» է տրված խոստումի մասին»,- հայտարարել է Բաբայանը։ Նա հաստատել է, որ տեղափոխումը թույլ չեն տվել ադրբեջանցի զինվորականները, այլ ոչ թե իրենց բնապահպան անվանող անձինք։ «Այսինքն՝ խոսքն արդեն ընդհանրապես բնապահպանների մասին չէ։ Թեեւ բնապահպաններ էլ նրանց չես անվանի։ Այդ մասին շատ է խոսվել եւ գրվել, նրանք կապ չունեն բնապահպանության հետ․ դրանք զինվորականներ են, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, եւ պարզապես հանցագործներ, որոնց վարձել են շրջափակմանը մասնակցելու համար։

Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները, նրանք արեցին այն, ինչ արեցին»,- շարունակել է Բաբայանը։

Ադրբեջանցի զինվորականները ոչ մի կերպ չեն բացատրել իրենց գործողությունները։ «Ինչ ուզում ենք, անում ենք. Առավել եւս, որ նրանք գործում են բացարձակ անպատժելիության մթնոլորտում, այդ թվում՝ միջազգային հանրության կողմից»,- եզրափակել է Արցախի նախագահի խորհրդականը։

Մարիամ Լեւինա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
«Սուրիկը չի լսել կրակոցները, մենք էլ այդ ընթանցքում անցել էինք թմբերի հետեւը».Հերհերի գյուղապետը մանրամասներ է հայտնում
Չենք կարող չգնալ, չմշակել, չաշխատել, ի վերջո, ի՞նչ դաշտեր են մնացել...
Անընդունելի է պառակտողական օրակարգի բարձրաձայնումը, մենք ուժ ունենք՝ սերունդներին փոխանցելու հայկական Արցախ. Վարդանյան
Մենք չգնահատեցինք նաեւ ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք առաջին օգնությունն էին ցուցաբերել մեր տղաներին ու դադարեցրել կրակը, ճշգրիտ տեղեկատվություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ