News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում որոշեց բյուջեից 105 մլն դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ վարժանք անցկացնելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ԱԻՆ-ը Կիպրոսի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի համապատասխան կառույցների հետ համատեղ ստացել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության դրամաշնորհ՝ համատեղ դաշտային վարժանք իրականացնելու համար:

Դաշտային վարժանքին մասնակցելու են Չեռնոգորիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի որոնողափրկարարական թիմեր:

Համաձայն վարժանքի սցենարի, Հայաստանում տեղի է ունեցել պայմանական երկրաշարժ և Հայաստանը ներքին ռեսուրսների սակավության պատճառով դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին: ԵՄ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու և փրկելու աղետի գոտում հայտնված բնակչությանը:

ԵՄ դրամաշնորհի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ին  2022թ. հատկացվել է 297,616.6 Եվրո, փաստացի ծախսը կազմել է 44,429.9 Եվրոյին համարժեք 18,134.4 ՀՀ դրամ: Մնացորդը կազմել է 253,186.6 Եվրո: Հաշվի առնելով Եվրոյի փոխարժեքի նվազման հանգամանքը որոշ ծախսերի իրականացման խնդիր է առաջանում (մասնավորապես 3 բիոզուգարանների փոխարեն նախատեսվում է ձեռք բերել 2-ը), ուստի Եվրոյի փոխարժեքը վերցված է 414,88՝   Կենտրոնական բանկի 02.03.2023թ. փոխարժեքով:

Դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորում ստանալու, գնումներ և վճարումներ իրականացնելու, վարժանքը պատշաչ ձևով անցկացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2023 թվականին իրականացվելիք ծախսերի չափով այն ընդգրկել 2023 թվականի բյուջեում:

Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվելիք ֆինանսական միջոցները ուղվելու են ծրագրի 7 բաղադրիչների լուծումների՝ կառավարման, պլանավորման, վարժանքի իրականացման, վարժանքի մասին տեղեկատվության տարածման ու գնահատման, ժամանող կազմակերպությունների ներկայացուցիչների ու փրկարարական թիմերի դիմավորման կազմակերպման, սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպման համար:             

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ