News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Իսրայելը տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը խախտելու ծրագիր ունի, ուստի մենք եղբայրական խորհուրդ ունենք Ադրբեջանին՝ չընկնել այդ ծուղակը։ Այս մասին Իրանի խորհրդարանի նիստում ասել է պատգամավոր Ռուհոլլա Մոտաֆակերազադը, տեղեկացրել է Fardanews-ը։

«Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանության բացումը ռազմավարական մեծ սխալ է, որը լուրջ վնաս կհասցնի Ադրբեջանի հեղինակությանը մուսուլմանների շրջանում։ Մենք թույլ չենք տա իսրայելցիներին ադրբեջանցիների օգնությամբ խանգարել մեր երկրի աշխատանքին։ Անկասկած, նրանք անհաջողություն կկրեն»,- հայտարարել է նա։

Պատգամավորի խոսքով՝ Իրանը տարիներ շարունակ թուլացնում է լարվածությունը տարածաշրջանի հարեւանների հետ հարաբերություններում. «Մեր համբերությունը ռազմավարական նշանակություն ունի, եւ մենք խնդրում ենք Ադրբեջանին թույլ չտալ անխոհեմ մեկնաբանություններ պաշտոնական անձանց եւ ԶԼՄ-ների կողմից։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հարաբերությունները պահպանվեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ