News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում հոկտեմբերի 3-ից 9-ը կկայանա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը Հայաստանի համար հատկանշական է Հայաստանի պարտավորությունների կատարման եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախագծի համազեկուցողներ Ալեքս Ֆիշերն եւ Ջոն Պրեսկոտը Փարիզում կայացած մոնիտորինգի նիստում արդեն իսկ զեկույցը ներկայացրել են ընդհանուր գծերով:  «ԵԽԽՎ-ի համազեկուցողների վերջին հայատարարության համաձայն` նրանք դրական են գնահատում հայաստանյան քաղաքական վերջին զարգացումները քաղաքական մթնոլորտի կայունացումը եւ, բնականաբար  դրական են գնահատում քաղաքական իշխանության կողմից կատարված վերջին քայլերը»:

Միաժամանակ Զոհրաբյանը չբացառեց, որ ադրբեջանական  պատվիրակության անդամները կփորձեն  ինչ-որ ուղղումներ առաջարկել զեկույցում, բայց  վստահություն հայտնեց, որ զեկույցը կընդունվի այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացրել են համազեկուցողները: 

Բացի այդ, նա նաեւ տեղեկացրեց, որ պատվիրակության մի քանի անդամներ, այդ թվում նաեւ ինքը, հերթագրվել են Հայաստանի մասին զեկուցի վերաբերյալ ելույթ ունենալու եւ  իրենց դիրքորոշումներն արհատայտելու համար: Զոհրաբյանը նաեւ կարեւորեց Մարինա Շուստերի ներկայացվելիք զեկույցը Ազգային սուվերենիտետների վերաբերյալ:  «Շուստերի զեկույցում տեղ են գտել մի շարք վիճելի դրույթներ, որոնց  կոնտեքստում խոսելու եմ այնպիսի կարեւոր սկզբունքի մասին, ինչպիսին ազգերի ինքնորոշման իրավունքն է, որը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված է որպես գերակա սկզբունք եւ, հասկանալի է, խոսելու եմ Լեռնային Ղարաբաղի օրինակով»,- ասաց Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ