News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Ուրբաթ գիշեր Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածը եւ Լիբանանը՝ հայտարարելով, որ իր նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն է եւ վրեժը մի քանի տասնյակ հրթիռների համար, որոնք արձակվել են Իսրայելի դեմ երկու տարածքներից, տեղեկացրել է AFP-ն։

Սա ամենամեծ գնդակոծությունն էր Լիբանանի տարածքից՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ 2006թ. Իսրայելի 34-օրյա պատերազմից հետո, եւ առաջին անգամ է, որ Իսրայելը հաստատել է լիբանանյան տարածքի դեմ գրոհը 2022թ. ապրիլից ի վեր։

Գնդակոծությունն  սկսվել է առավոտյան ժամը 4-ին, հարվածներ են հասցվել Գազայի հատվածին, Լիբանանի հարավին, նշվել է իսրայելական բանակի հայտարարությունում։

Պայթյունները լսել են AFP-ի լրագրողները Լիբանանի Տիր շրջանում, ինչպես նաեւ Գազայի հատվածում, որտեղ իսրայելական օդային գրոհները տեւել են մինչեւ կեսգիշեր։

Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ լարվածությունը սրվել է հրեական Զատկի եւ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ժամանակ։

Բռնության վերջին բռնկումը տեղի է ունեցել Երուսաղեմում, սրբազան համարվող Ալ Աքսա մզկիթի ներսում։

Հինգշաբթի իսրայելական բանակը հայտարարել է, որ Լիբանանի տարածքից արձակվել է ավելի քան 30 հրթիռ։

Լիբանանի բանակը հայտարարել է, որ Մարջայուն շրջանում, ձիթենյաց անտառում հայտնաբերվել եւ ապամոնտաժվել է համազարկային կրակի հրթիռային համակարգ՝ լիցքավորված վեց հրթիռներով, որոնք պատրաստ էին ուղարկվել Իսրայելի դեմ։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում  հասցրել է հարվածներ երկու թունելների եւ «զենքի արտադրության երկու վայրի», որոնք պատկանում են ՀԱՄԱՍ-ին՝ «ի պատասխան անվտանգության խախտման վերջին մի քանի օրերի ընթացքում։

Բանակը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են 25 հրթիռ, իսկ հինգն ընկել է իսրայելական տարածքում։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ «թույլ չի տա ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը գործել Լիբանանի տարածքում եւ Լիբանանի պետության վրա է դնում նրա տարածքից արձակվող յուրաքանչյուր կրակոցի պատասխանատվությունը»։

Բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռիչարդ Հեհթը Լիբանանի տարածքից իրականացված հրթիռակոծության մեջ մեղադրել է պաղեստինցի գրոհայիններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Իսրայելական անօդաչու թռչող սարքերը խախտել են Լիբանանի օդային տարածքը
Ըստ աղբյուրի տվյալների՝ հակառակորդի անօդաչու սարքերը հայտնվել են Արկուբ էլ Աբասիայի հատվածում գտնվող բնակավայրերի երկնքում․․․
Լիբանանի բանկային ավանդատուները Բեյրութում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել
Ցույցը նպատակ ուներ դատապարտել բանկերի կողմից կիրառված անօրինական սահմանափակող միջոցները...
ԱՄՆ-ն հրթիռներով հագեցած էսմինեց է տեղափոխել Մերձավոր Արեւելք
«Կառավարվող հրթիռային սպառազինությամբ USS Thomas Hudner էսմինեցը Մերձավոր Արեւելք է տեղափոխվել․․․
Հայաստան բերվող M1, M1G մեքենաների համապատասխանության գնահատումը ազգային կարգավորմամբ կարվի
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր…
Իսրայելը եւ Լիբանանը, տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին, հայտարարել են, որ պատերազմ չեն ցանկանում. UNIFIL
Իսրայելը եւ Լիբանանը տարածաշրջանում պատերազմ չեն ցանկանում...
Ամենաշատ