News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը


Երեւանում մայիսիսի 27-28-ին տեղի է ունենալու «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը ցուցահանդեսը, լինելու են հետաքրքիր միջոցառումներ, բոլոր մարզերը ներկա են լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Նրա խոսքով, հայաստանյան մարզերը ունենալու են իրենց առանձին տաղավարները, ներկայացնելու են իրենց մշակույթը, խոհանոցը, գինին, արկածային եւ բնության հետ կապված ուղղությունները. «Նրանց մեջ կլինի մրցակցություն: Մեր ֆեյսբուքյան էջում մասնակիցները կարող են գրանցվել, այդ երկու օրվա ընթացքում նաեւ խաղարկություններ են լինելու, եւ գրանցվածները կարող են մասնակցել: Մրցանակները տարբեր տուրեր են լինելու: Լինելու է նաեւ առանձին արկածային տաղավար»,-ասաց նա:

Սիսին Պօղոսեանի խոսքով, 2022-ին 2021-ի համեմատ ներքին զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 20 տոկոս աճ. «Մենք ունենք կայք, որտեղ ցուցադրում ենք Հայաստանի յուրահատուկ վայրերը, որ զբոսաշրջիկները կարող են այցելել:

Մինչեւ տարվա վերջ մենք աջակցելու ենք 10 նոր բիզնեսների, որոնք ստեղծելու են 10 նոր տուր-պրոդուկտներ հենց Հայաստանում»:

Նա նաեւ որոշ վիճակագրական թվեր ներկայացրեց՝ նշելով. «Մարտին ունեցել ենք 160 հազար զբոսաշրջիկ Հայաստանում, որը լավ թիվ է մեզ համար: 2019-ին ունեցել ենք 119 հազար զբոսաշրջիկ: Առաջին երեք ամսում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ, մինչդեռ 2019-ի առաջին եռամսյակում 360 հազար զբոսաշրջիկ ենք ունեցել: Ակտիվությունը մեծ է այս պահին Ռուսաստանից, նաեւ Իրանից: Օրերս իրենց Նովրուզն էր: Բավական շատ զբոսաշրջիկներ ենք ունեցել Իրանից, նաեւ Վրաստանից այս պահին: բավական մեծ աշխատըանք ենք իրականացրել Դուբայի հետ եւ արդեն արդյունքը տեսնում ենք: Բավական մեծ հոսք կա Դուբայից առաջին 3 ամսում: Իտալիայի երեք քաղաքների հետ ուղիղ չվերթներ ունենք, որը ապահովում է զբոսաշրջիկների հոսք նաեւ Իտալիայից:

Մեր թիրախային շուկաներն են՝ Ռուսաստան, Իրան, Վրաստան, Ամերիկայի հայկական Սփյուռքը, նաեւ աշխատում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Դուբայի շուկաների ուղղությամբ»:

Հարցին, թե Հայաստան եկող զբոսաշրջիկներին ինչն է հետաքրքրում, Սիսին Պօղոսեանը պատասխանեց. «Տարբեր են, օրինակ, գերմանացի զբոսաշրջիկներին հետաքրքրում են արշավները, բայց Դուբայից եկողներին ավելի շատ հետաքրքրում է ձմեռային տուրիզմը, նմրանք ավելի շատ գալիս են ձմռանը, քանի որ Դուբայում ձմեռ չունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ