News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2011թ. հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը Հայաստանում գրանցվել է ջրային տրանսպորտի 7 պատահար։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Բոլոր միջադեպերը տեղի են ունեցել Սեւանա լճում։ Հուլիսի 3-ին «Աղթամար»-ի մերձափնյա տարածքում հայտնաբերվել է ջրային շրջված հեծանիվ եւ մի քաղաքացի՝ անգիտակից վիճակում։

Նմանօրինակ դեպք է տեղի ունեցել նաեւ «Հարսնաքար» մոտակայքում` ափից 400 մետր հեռավորության վրա:

Հուլիսի 30-ին ափից 150 մետր հեռավորության վրա` «Ցամաքաբերդ» լողափի շրջանում իրար են բախվել 2 ջրային մոտոցիկլետ: Հուլիսի 31-ին «Ոսկե ձկնիկ» լողափի մոտակայքում բախվել են ջրային մոտոցիկլետը եւ ջրային հեծանիվը:

Օգոստոսի 1-ին Ծովագյուղի շրջանում բախվել են մոտորանավակը եւ 2 ջրային մոտոցիկլետները: Օգոսոտսի 3-ին «Հարսնաքարի» շրջանում` ափից 14 մետր հեռավորության վրա շրջվել է ջրային մոտոցիկլետ: Օգոստոսի 15-ին ափից 30 մետր հեռավորության վրա քաղաքային լողափի շրջանում ջրային մոտոցիկլետ բախվել է առագաստանավին:

Պատահարների հետեւանքով վիրավորել են 19 մարդ, զոհվածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ