News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանն ու Ադրբեջանը բանակցում են այս տարի Բաքու-Սուփսա խողովակաշարով 5 միլիոն տոննա ղազախական նավթ տեղափոխելու շուրջ, քանի որ Աստանան հույս ունի թուլացնել իր կախվածությունը Ռուսաստանի տարածքով տարանցումից։ Այս մասին Reuters-ին հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ երեք աղբյուրներ։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ նավթը կարող է մատակարարվել Կասպից ծովի ղազախական շելֆում գտնվող Քաշագանի հսկա հանքավայրից: Երկու ադրբեջանցի պաշտոնյաների եւ ղազախական մեկ աղբյուրի խոսքով՝ Ադրբեջանն առաջարկ է արել, եւ այժմ կողմերը քննարկում են մանրամասները:

Ղազախստանը, որն իր նավթի մեծ մասը Եվրոպա է տեղափոխում Ռուսաստանի տարածքով անցնող Կասպյան կոնսորցիումի խողովակաշարով, փորձում է դիվերսիֆիկացնել երթուղիները ուկրաինական հակամարտության պատճառով: Նա արդեն սկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի անցկացումը, որը սկիզբ է առնում Ադրբեջանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ