News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մախաչկալայում բնակվող մի խումբ հայեր  «Շիրակ կենտրոն»-ին են փոխանցել 2011թ.   սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված 24-ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանի ընտանիքին աջակցելու մասին բաց նամակ:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Խնդրում ենք բոլոր հայերին Մախաչկալայում ապրող հայերի անունից: 2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել, որից մեկին զոհ է գնացել հայազգի մի երիտասարդ՝ 24-ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանը: Նա 10 տարի առաջ էր շատերի պես բռնել արտագաղթի ճամփան, Գյումրիից տեղափոխվել Մախաչկալա, քանի որ հայրենի քաղաքում աշխատանք գտնել չէր կարողանում:

Իր ընտանիքի գոյությունը պահելու համար Մախաչկալայում տաքսի էր վարում: Համեստ ու աշխատասեր երիտասարդ էր Կարենը` հարեւանների ու մտերիմ ընկերների կողմից սիրված ու հարգված: Սեպտեմբերի 22-ին սովորականի պես դուրս էր եկել աշխատանքի՝ տաքսին վարելու 3 ուղեւոր կանգնեցնում են նստում, որոնցից մեկի մոտ էլ եղել է պայթուցիկ սարք, որի մասին իհարկե կարենը տեղյակ լինել չէր կարող: Այն հենց մեքենայում էլ գործի է դրվել:

Պայթունի հետեւանքով  բոլորը զոհվել են: կատարվել է ահաբեկչություն որին զոհ գնաց անմեղ հայ երիտասարդը Կարեն Ասատրյանը: Հիմա Կարենի դին գտնվում է դիահերձարանում եւ բավականին մեծ գումարներ են պահանջում այն ծնողներին վերադարձնելու համար: Խնդրում ենք բոլոր հայերին բոլոր բարի կամքի տեր մարդկանց օգնության ձեռք մեկնել Կարեն Ասատրյանի ընտանիքին»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները նշում են, որ Կարեն Ասատրյանի ընտանիքը բնակվում է Գյումրի քաղաքում, Պուշկինի 44 հասցեում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ