News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը և Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինը քննարկել են մուլտիմոդալ փոխադրումների և Կասպից ծովով բեռների ծովային տարանցման հարցերը, հաղորդում է Mehr-ը։

Թեհրանում Լևիտինի հետ հանդիպմանը Բազրփաշը կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցությունը երկուստեք  շահավետ է։  

Նավաշինարարության ոլորտում Իրանի ու Ռուսաստանի միջև  հունիսի 18-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջանցքներում ձեռք բերված նախնական համաձայնությունը և հոկտեմբերի 2-ին Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով Ռուսաստանի տարանցիկ գնացքի մուտքը Իրան ավելի արդյունավետ տրանսպորտային համագործակցություն են խոստանում, ավելացրել է նա։

Անդրադառնալով երկու երկրների միջև օդագնացության համագործակվության զարգացման անհրաժեշտությանը՝ Բազրփաշն ասել է․ «Կասպից ծովի միջանցքներով ծովային երթուղիների տարանցիկ հնարավորությունների ընդլայնումը՝ ներառյալ Կասպից ծովի արևելյան և արևմտյան միջանցքները, նույնպես կարող են արդյունավետ լինել Կովկասում ցամաքային շարժման ինտենսիվությունը նվազեցնելու հարցում»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ