News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտոտի անդամ, «Այնա» եւ «Զերկալո» թերթերի թղթակից, քննադատ լրագրող Իդրաք Աբասովի ընտանիքը երեկ` սեպտեմբերի 23-ի երեկոյան կրկին հարձակման է ենթարկվել, հաղորդում է ադրբեջանական Tia.az կայքը: Տեղեկության մեջ նշվում է, որ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անծանոթ անձինք Աբասովի հարեւաններից մեկին ասել են. «Իդրաքին ասեք, որի իր բանը բուրդ է, որտեղ տեսնենք, ականջները կտրելու ենք»:

Լրագրողը Tia.az-ին հայտնել է, որ իր եւ իր ընտանիքի դեմ հարձակումները շարունակվում են, չնայած, որ ինքը սեպտեմբերի 22-ին դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը: Ստեղծված խնդրի կապակցությամբ մամուլի ասուլիս է անցկացվել, որտեղ «Այնա» եւ «Զերկալո» թերթերի գլխավր խմբագիր Էլչին Շըխլինսկին դիմել է ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբովին` գործը ուսումնասիրելու, մեղավորներին ձերբակալելու եւ լրագրողի ու նրա ընտանիքի անվտանգությունը ապահավոլու պահանջով:

Ադրբեջանական կայքը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ին անհայտ անձինք տուն վերադառնալու ժամանակ կտրել են Իդրաք Աբասովի եւ նրա եղբոր` Ռաման Աբասովի ճանապարհը եւ սպառնացել նրանց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ազգային նավթային ընկերության անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել Ադրբեջանի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտոտի անդամ, քննադատ լրագրող Իդրաք Աբասովի ընտանիքի անդամներին: Հարձակման հետեւանքով նրա հորը եւ մորը տեղափոխել էին հիվանդանոց, իսկ ավելի ուշ եղբայրներին ծեծել էին եւ տարել ոստիկանական բաժանմունք: Լրագրողը կարծում է, որ հարձակումը կապված է իր գործունեության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ