News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում բոլոր դատավորներին, մեր կառավարման ժամանակ դատարանը դարձավ անկախ եւ ազատ որեւէ միջամտությունից։ Գերագույն դատարանում Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ ցանկացած միջամտությունը կամ դատավորների վրա ազդեցությունն անընդունելի է։

«Ուզում եմ հանրությանն ասել, որ հանդիպում եմ ունեցել Նինո Կադագիձեի, դատավորների, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների հետ։ Իմ հիմնական ուղերձը եղել է եւ կա հետեւյալը։ Որպես կառավարության ղեկավար եւ իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ ես լիովին աջակցում եմ բոլոր դատավորներին, մեր կառավարման ժամանակ դատարանը դարձավ անկախ, ազատ՝ որեւէ միջամտությունից՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։

Իհարկե, դատավորների վրա ցանկացած միջամտություն կամ ազդեցություն անընդունելի է։ Սա բացարձակապես անընդունելի է բոլորիս համար, հատկապես ինքնիշխան դատարանի եւ ինքնիշխան երկրի դատավորների համար։ Ես վստահեցրել եմ նաեւ հարգարժան դատավորներին, որ մենք լիովին աջակցում ենք նրանց։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պաշտպանենք դատարանի անկախությունը, դատարանի ազատությունը ցանկացած միջամտությունից, ճնշումից։ Սա մեր հռչակած քաղաքականությունն է եւ գլխավոր նպատակը, որին մենք ձգտում ենք մեր թիմի իշխանության գալուց հետո»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի ՍԴ-ն սկսել է երկրի նախագահի իմպիչմենթի քննությունը
Ինչպես նշվում է Սահմանադրական դատարանի տեղեկատվության մեջ, գործը փոխանցվել է Սահմանադրական դատարանի պլենումի քննությանը, որն այն կքննարկի եւ եզրակացությունը խորհրդարանին կներկայացնի մեկամսյա ժամկետում...
Վրաստանում բռնի իշխանափոխություն է ծրագրվում
«Կազմակերպիչները դիտարկում են 2014 թվականի Ուկրաինական «Եվրամայդանին»  նման սցենարի հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ․․․
Վրաստանի նախագահի իմպիչմենտի գործընթացը մեկնարկել է  
Իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է Զուրաբիշվիլիի ․․․
Վրաստանում ընդդիմությունը պահանջում է հետաքննություն սկսել երկրի վարչապետի դեմ
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է քաղաքական եւ իրավական պատասխանատվության ենթարկել վարչապետին...
«Վրացական երազանք»-ը Վրաստանի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսել
Կոբախիձեի խոսքով, իմպիչմենտի գործընթացի համար անհրաժեշտ է 100 խորհրդարանականի աջակցություն...
Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահին մեղադրել Է Գերմանիա կատարած այցի պատճառով Սահմանադրությունը խախտելու մեջ
«Հասկանալի է, որ Վրաստանի նախագահի կողմից շատ կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը։ Նա երդում է տվել ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ