News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը բազմիցս է ապացուցել, որ ի վիճակի չէ ազգային փոքրամասնությունների կամ սուբյեկտների համար ինքնավարություն ապահեվել,  եւ առավել եւս` չի կարող դրա եվրոպական մոդելն ապահովել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, կառավարող Հանրապետական կուսակցության մոմուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում կարող են  կիրառվել ինքնավարության եվրոպական հաջողված մոդելները:

Շարմազանովի խոսքով` այդ հարցում Ադրբեջանի անկարողության ապացույցն է Նախիջեւանը` հայերից լքված, հազարավոր հայկական ոչնչացված հուշարձաններով. «Կցանկանայի հիշեցնել Ադրբեջանի նախագահին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ինքն է իր ճակատագիրը որոշել` համաձայն Սահմանդրության եւ միջազգհային իրավունքի նորմերի` հռչակելով  անկախություն, եւ մարտի դաշտում ստիպելով Ադրբեջանին  հաշտվել Ղարաբաղի անկախության հետ: Ավելի լավ կլին, եթե Ալիեւը դադարի իրեն զավեշտալի վիճակի մեջ դնել նման հայտարարություններ անելով եւ թոզ փչելով սեփական ժողովրդի աչքերին»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Ադրբեջանի հանրապետության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ  հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեծ խնդիր է հանդիսանում Ադրբեջանի համար:

Նրա կարծիքով, «հայ-ադրբեջանական հակամարտությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար»: Առիթից օգտվելով` Իլհամ Ալիեւը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին էթնիկ զտումներ իրականացնելու մեջ, որի հետեւանքով «միլիոնավոր ադրբեջանցիներ փախստականներ են դարձել»: Լռելով հարյուր հազարավոր հայ փախստականների մասին` ադրբեջանական պետության ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ իրավիճակը մինչ օրս չի փոխվել:

«Լեռնային Ղարաբաղում կարող են կիրառվել ինքնավարության եվրոպական հաջողված մոդելները»,-շեշտել է Ալիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ