News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտնել է Մոլդովային աջակցություն ցուցաբերելու դաշինքի պատրաստակամության մասին։

«Եթե պաշտոնական Քիշնեւը դիմի ՆԱՏՕ-ին՝ Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար օգնություն ստանալու համար, Հյուսիսատլանտյան դաշինքն այդ հնարավորությունը կդիտարկի գոյություն ունեցող գործընկերության շրջանակներում։ Վերջին շրջանում հաճախ են հնչում հայտարարություններ, թե Մոլդովային անհրաժեշտ է հակաօդային պաշտպանության համակարգ, որ նրան պետք է անօդաչուներից պաշտպանության համակարգ, որ նրան անհրաժեշտ է կիբեռպաշտպանություն։ Եվ սեփական տարածքի եւ բնակչության պաշտպանության համար նման միջոցներ ստանալը բացարձակապես օրինական է։ Չեզոք լինել չի նշանակում ռազմական առումով թույլ լինել»,-ասել է նա  Moldova-1 հանրային հեռուստաալիքի եթերում։  

Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արեւմտյան գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում եւ հանդիպումներում կանդրադառնան երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման եւ արդիականացման թեմային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳ ղեկավարը խնդրել է գերմանական Deutsche Welle-ի լրագրողին չխեղաթյուրել իր խոսքերը ԵԱՀԿ ճակատագրի մասին
Միջադեպը տեղի է ունեցել մամուլի ասուլիսում...
Գերմանիայի պաշտպանության ծախսերը 2024 թվականին կգերազանցեն ՀՆԱ-ի 2%-ը
Պաշտպանական ծախսերը երկրի ՀՆԱ-ի երկու տոկոսի չափով նախատեսված են ՆԱՏՕ-ի պայմանագրով...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի…
Սթոլթենբերգ. Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ
Արտգործնախարարները նաև քննարկել են Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցելու ուղին և առաջարկություններ են...
Շվեդիայի ԱԳ նախարար. Թուրքիան ակնկալում է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումը «մի քանի շաբաթվա ընթացքում»
Ես երկկողմանի հանդիպում եմ ունեցել իմ թուրք գործընկերոջ հետ, նա ինձ ասաց, որ ակնկալում է, որ վավերացումը...
Ամենաշատ