News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գլենդեյլում «սպիտակ» բնաչության թիվը վերջին 10 տարվա ընթացքում աճել է մինչեւ  62%-ով եւ կազմում է 117 հազար մարդ, նշվում է ԱՄՆ վերջին մարդահամարի տվյալներում:

Փորձագետները պնդում են, որ սա պայմանավորված է նրանով, որ հայերն իրենց այլեւս չեն նույնականացնում  որպես երկու ռասաների ներկայացուցիչ:  Մարդահամարի բյուրոն առաջին անգամ 2000թ-ին էր ընտրության  հնարավորություն տվել երկու եւ ավելի ռասաների միջեւ: 2000թ. մարդահամարի արդյունքներով` իրենց հայ անվանողների 22% -ը ռասան նշել էր ոչ միայն «սպիտակ», այլեւ մյուս բաժիններում եւս:  Սակայն այդ ցուցանիշը 2009թ. նվազել էր մինչեւ  1%-ով, գրում է «Glendale News-Press»-ը:

Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետ Ամոն Էմեկան պնդում է, որ  մեծ փոփոխություն է կատարվել Գլենդեյլի հայերի կողմից իրենց նույնականացման խնդրում: Տեղական համայնքների ներկայացուցիչների կարծիքով` ԱՄՆ-ի հայերը ժամանակի ընթացքում ավելի շատ են ասիմիլացվում: Սակայն միգրանտների քանակն այնպես մեծ չէ, ինչպես 10 տարի առաջ, գրում է պարբերականը:Միաժամանակ Գլենդեյլում լատինամերիկացիները թիվը տասը տարվա ընթացքում 20%-ից հասել է մինչեւ 17% -ի: Փորձագետները կարծում են, որ դա կարող է պայմանավարոված լինել կացարանի բարձր գներով: Ըստ տեղական պաշտոնյաների` ամենայն հավանականությամբ, ցածր եկամուտ ունեցող մարդիկ ստիպված են եղել հեռանալ քաղաքից: 2008թ. Գլեյնդելում բնակվող ընտանիքի եկամուտը միջինը աճել է  22%-ով` կազմելով տարեկան 50 804 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ