News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մեզ մեղադրում են, որ մեր իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, բայց ես ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, որ հենց իրենց իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ ՌԴ-ն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր փչացած են հայ-ռուսական հարաբերությունները եւ ովքեր են դա փչացրել:

«Էդ ի՞նչ արեցին, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2011-2012 թվականին առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Արդբեջանի հետ Ընդ որում, միաժամանակ խստորեն սահմանափակեց զենքի մատակարարումները   Հայաստանին: Ես դա իմացել եմ 2016-ին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո:

Ասում են՝ մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմներ առաջացրինք, բա դա ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ պրոբլեմն է: Ո՞նց առաջացրին այդ պրոբլեմը, թող պատասխանեն»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ