News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան հինգշաբթի Փհենյանի մերձակայքից միջին կամ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին։

Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ արձակումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 07.23-ին։ «Մենք լիովին համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ՝ ամրացնելով եւ խորացնելով մեր զգոնությունը»,- ավելացրել են կոմիտեում։ Հրթիռն անցել է մոտ 1 000 կիլոմետր։ Նշվել է, որ այն արձակվել է մեծ անկյան տակ։

«Հյուսիսի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ակնհայտ խախտում է եւ կոպիտ սադրանք, որը խափանում է խաղաղությունն ու կայունությունը Կորեական թերակղզում եւ աշխարհում»,- ասել են Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեում։

Yonhap գործակալության  գնահատականներով, եթե հրթիռն արձակվեր նորմալ անկյան տակ, ապա կարող էր հաղթահարել մոտ 5 000 կիլոմետր։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են համարում ավելի քան 5 500 կիլոմետր թռիչքի երկարությամբ հրթիռները, ուստի, ինչպես գրել է գործակալությունը, չի բացառվում, որ Փհենյանը հինգշաբթի արձակել է միջմայրցամաքային հրթիռ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ