News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այսօր՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում չպատասխանեց լրագրողների հարցին, թե ովքեր են թերացել, որի պատճառով օրեր առաջ Տեղ գյուղում սահմանին տեղի ունեցավ հայտնի միջադեպը՝ խլելով 4 զինծառայողի կյանք:

Դիտարկմանը, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թերացումների մասին, Ասրյանն արձագանքեց. «Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերեւան»:

Հարցին, թե ինչ հանձնարարական է տվել վարչապետը, որն ըստ նրա՝ ձախողվել է, Ասրյանը պատասխանեց. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու: Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Տեղ գյուղի միջադեպին, Փաշինյանն ասել էր. «Սրանք կոնկրետ այն իրավիճակային դեպքերից են, որ կանխատեսելի էր, և այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ տվել, խնդիրներ առաջադրել եւ այլն; Իմ գնահատմամբ` այն, ինչ երեկ տեղի ունեցավ Տեղում, պետք է չլիներ, և առնվազն պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել։ Այն, որ Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ, կարծում եմ՝ երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ` այդ սցենարը նույնպես կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Մարդիկ հոգեպես ճնշված են. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ: Ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք...
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին Ալմաթիի հանդիպման արդյունքների մասին
Միրզոյանը տեղեկացրել է Բորգին...
Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված. Ղալումյան
Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել...
Դիվանագիտությունը եւ երկխոսությունը խաղաղության միակ ճանապարհն են Հարավային Կովկասում. ԵԱՀԿ գործող նախագահ
Դիվանագիտություն եւ երկխոսություն. ահա խաղաղության եւ կայունության միակ ճանապարհը...
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել Մալթայի կողմից Բաքվի օրակարգը պաշտպանելու մասին հարցին
Յան Բորգը խուսափել է պատասխանել...
Ամենաշատ