News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

2023 թվականի ապրիլի 6-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը մասնակցել է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական հանձնաժողովի հանդիպմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից, և դրա նպատակն է աջակցել Հայաստանին դատական և իրավական բարեփոխումներին 2022-2026 թվականների ռազմավարության շրջանակներում:

ՍԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում շեշտելով Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի համապատասխան ինստիտուտների համագործակցության կարևորությունը՝ փոխնախագահ Վ. Գրիգորյանը վերահաստատել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը սահմանադրական արդարադատության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում, նշելով, որ լիահույս է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև 2023-2026 թվականների գործողություների պլանով սահմանադրական արդարադատության ոլորտում նշված համագործակցության արդյունավետության հարցում։

Համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանին, Բարձրագույն դատական խորհրդին, Վճռաբեկ դատարանին և այլ պետական մարմինների՝ համագործակցության համար:

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտի 1-ին և նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը, պրոֆեսիոնալիզմը և քրեական արդարադատության շահառուներին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ իրականացումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽԽՎ-ն կհետազոտի ՌԴ Սահմանադրության՝ Պուտինին անժամկետ նախագահություն թույլատրող լրացումների լեգիտիմությունը
Խոսքը 2020թ. հուլիսին կատարված լրացումների մասին է...
Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին մեղադրել է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու և այլ իրավախախտումների միջ
Բացի այդ, Խորհրդարանը Ադրբեջանին մեղադրում է ընտրությունների հետ տարվող հետաքննության կանխման և մարդու իրավունքների խախտումների փաստերը կոծկելու մեջ...
ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան
Լաչինի միջանցքի մասին ԵԽԽՎ բանաձեւը կարեւոր երկարաժամկետ նշանակություն ունի...
Եթե ԵԽԽՎ-ն իսկապես ուզում է կասեցնել հայերի էթնիկ զտումը, պետք  է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ. հայտարարություն
Մինչ ԵԽԽՎ-ում քննարկումներ էին ընթանում բանաձևի շուրջ, Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրում Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի երկու...
Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի զեկույցը ՀՀ-ի մասին.  համասեռամոլությունը չպետք է դիտարկվի որպես հոգեկան խանգարում
Որոշ հարցեր դեռ անհանգստացնող են...
ԵԽԽՎ–ում Լաչինի միջանցքի հարցը կքննարկվի հունիսի 22–ին
Լաչինի միջանցքի հարցով հրատապ քննարկումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ