News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ,  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ–ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Վանիկ Զաքարյանի մահվան մասին: Ակնառու է Վանիկ Զաքարյանի ավանդը ոչ միայն հայկական շախմատի զարգացման ու հանրահռչակման գործում, այլև անչափ գնահատելի է նրա գիտական, մանկավարժական և հասարակական արգասավոր գործունեությունը, որի համար Վանիկ Զաքարյանը ժամանակին արժանվույնս գնահատվել է պետության կողմից՝ արժանանալով կոչումների և պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Վանիկ Զաքարյանի բազմակողմանի գործունեության մեջ շախմատը դարձել էր նրա երկրորդ մասնագիտությունը, և այդ բնագավառում նույնպես նա հասել էր փայլուն արդյունքների:

Վանիկ Զաքարյանը մարդկային բարձր որակներ ունեցող հետաքրքիր անհատականություն էր՝ իր յուրահատուկ հումորով ու սուր մտքով, և ես հաճույքով եմ հիշում մեր շփումները: Աղոթում եմ նրա հոգու հանգստության համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում  մեր գիտական հասարակությանը, շախմատասերներին, վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Վանիկ Զաքարյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին  և ընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքում»,- ասվում է ցավակցական խոսքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի...
Մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին
Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը․․․
63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային…
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին...
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Ամենաշատ