News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանը կարծում է, որ Ադրբեջանի հետ իր հարաբերությունների վատթարացման հետեւում կանգնած է Իսրայելը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանի Չաֆին։

«Սիոնիստական ​​ռեժիմը (Իսրայելը) կարծում է, որ իր ազգային անվտանգության ռազմավարությունը տարածաշրջանում անկայուն եւ անապահով իրադրություն ստեղծելն է», - մեջբերում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-ի ալիքը։ «Հասկանալով, որ ոմանց ձեռնտու է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական ​​ոլորտում տարաձայնությունները, մենք փորձեցինք դիվանագիտական ​​նախաձեռնությունների օգնությամբ հաղթահարել այդ լարվածությունը»։

Կանանի Չաֆին ընդգծել է, որ չնայած Թեհրանի եւ Բաքվի միջեւ առկա տարաձայնություններին, արտգործնախարարները հեռախոսազրույցների երեք փուլ են անցկացրել, որոնք «դրական են անցել»։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետությանը կհաջողվի Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ