News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաջարանում սկսել է գործել «Ապառաժ մայնինգ» ընկերության գործարանը, որն արտադրում է պայթուցիկ նյութեր, տեղեկացնում է «Սյունյաց Երկիր» թերթը:

Պայթուցիկն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ, եւ արդեն մեծ պահանջարկ է վայելում ինչպես Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից, այլեւ մյուս հանքերի: 

Նշենք, որ նախկինում հայկական հանքերը պայթուցիկ ներմուծում էին Թուրքիայից: Պայթուցիկների արտադրության գործարանը կառուցվել է 2011 թ., ներդրումները կազմել են մոտ 1.2 մլն դոլար, ունի 35 աշխատող:2011 թ. փետրվարի 17-ի ՀՀ կառավարության նիստում որոշվել է  «Ապառաժ Մայնինգին» հարկային արտոնություն տրամադրել` ավելացված արժեքի հարկի վճարման տարկետման տեսքով:

«Ապառաժ Մայնինգի» արտադրած պայթուցիկներն ավելի ջրակայուն են եւ որակական տվյալներով գերազանցում են թուրքական արտադրության պայթուցիկներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ