News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կա մի նրբություն, որը վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, որին սակայն չենք անդրադարձել. Խնդիրն այն է, որ մենք անդրադարձ ենք արել ԼՂ ապագային, բայց կարեւոր էր եւ կարեւոր է հակամարտության ընթացքում որեւէ պահի ԼՂ իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ հակամարտության ողջ ընթացքում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրվել են կողք-կողքի: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն նշանակում է ա) կարգավիճակը վերանայել եւ փոխել, բ) վերանայել եւ չփոխել, կամ վերանայել ու դարձնել Ա+Բ կամ Ա-Բ կարգավիճակ:  Առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որը ուզում ես զարգացնել ու դարձնել Բ կարգավիճակ, ապագո որեւէ կարգավիճակի, այսինքն ինքնորոշման մասին խոսք լինել չի կարող: Եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, ուրեմն ինչ որ մի բանի մաս ես: Հիմա մենք ինքներս մեր ձեռքերով բանակցային, քաղաքական այս իրողություն ստեղծել են, ոչ միայն ստեղծել ենք, այլև ցեմենտել, բայց դրանից հետո ասել ենք, որ ԼՂ-ի համար ուզում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք չենք ընդունել Ա կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ և ԼՂ ժողովրդին»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ կարևոր է` խաղաղության պայմանագիրը երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ՀՀ-ին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Ադրբեջանցի պատգամավորը եւ քաղաքագետն ազդարարել է  Տավուշում «կոմանդոսների գործողության» հնարավորությունը
Ռասիմ Մուսաբեկովն ազդարարել է կոմանդոսների գործողության հնարավորությունը Տավուշում...
Ինչո՞ւ պետք է ՌԴ-ն պահի մեր սահմանները, մենք պետք է պահենք. Երբ ՀԱՊԿ-ը ստեղծվում էր, ես ասացի՝ մի մտեք. Ագո
Եթե քո սահմանը դու չես պահում, դու սուվերեն չես...
Ոչինչ էլ չեք պայմանավորվելու, պատերազմ է լինելու, պետք է պատրաստվել. Արկադի Կարապետյան (ԱԳՈ)
Իսկ ադրբեջանցին կանգնա՞ծ է իր լեգիտիմ ահմաններին...
Ինքը վախեցած է, գնում, տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է. Արկադի Կարապետյանը՝ Փաշինյանի մասին
Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք…
Ամենաշատ