Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է զենք ճոճել։
«Պատերազմից հետո անցած երկուսուկես տարիների ընթացքում շատ մեծ ուշադրություն է դարձվում բանակաշինության հարցերին»,-ասել է Ալիեւը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Ալիեւը բացարձակ վստահություն է հայտնել, որ այսօրվա ադրբեջանական բանակը շատ ավելի ուժեղ է, քան 2020 թվականին հաղթանակ տարած նույն ադրբեջանական բանակը։ «Բայց, միեւնույն ժամանակ, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի»,-նրա խոսքը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։




























