News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Կրեմլում կարծում են, որ Բաքվի եւ Երեւանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, պետք է իրականացնել դրանք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կրեմլում պատրաստ են ողջունելԲաքվի եւ Երեւանի միջեւ լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ»,- նշել է Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման եւ որը կնպաստի հետագա առաջընթացին ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների կատարման ուղիով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանը։

«Այդ եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական բազան են, ուստի բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղիով առաջ ընթանալը համարում ենք անայլընտրանքային եւ անհրաժեշտ բոլորի համար»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստորագրված արձանագրությունը բեկանելուն կարող ենք հասնել միայն իշխանափոխությամբ. Ավետիք Չալաբյան
Միջազգային պարտավորությունը պետք է վավերցվի և՛ ԱԺ-ի կողմից, և՛ ընդունվի համաժողովրդական…
Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն Ճշմարիտյան
Հավանաբար, անհրաժեշտ է տեղեկացնել նրանց բոլորին, որ թուրքադրբեջանական միությունը հայ ժողովրդին և համայն հայությանը…
Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն. Փաշինյան
Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով…
Կիրանցում ունենք խնդիրներ, որովհետև որդեգրել ենք «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը. Փաշինյան
Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է...
Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհը սահմանազատման արդյունքում երթեւեկության համար այլեւս անվտանգ է. Փաշինյան
Մենք ասում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց գործնականում պարզվեց, որ խնդիր չկա: Գիտեք, որ այնտեղ շատ...
ՀՀ իշխանությունը ունի Ադրբեջանի հետ հստակություն և պայմանավորվածություն. Տիգրան Աբրահամյան
ՀՀ իշխանությունը ունի Ադրբեջանի հետ հստակություն և պայմանավորվածություն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ