
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը չի կարող մնալ գլխավոր ընդդիմադիր ուժ եւ չափով երկրորդը Հանրապետությունում, կարծում է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Новости-Грузия»-ն։
Նրա խոսքով՝ ժամանակն է «չեզոքացնել» այդ քաղաքական ուժը։
«Սաակաշվիլու կուսակցությունը չի կարող լինել երկրորդ քաղաքական ուժն ու գլխավոր ընդդիմադիր ուժը մեր երկրում։ Ուստի ամեն ինչ արվելու է այդ գործակալությունը առողջ, հայրենասեր ընդդիմությամբ փոխարինելու համար։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ այդ կուսակցությունը ինը տարի ղեկավարել է Վրաստանը, եւ մեր երկրի դժբախտությունը նաեւ այն է, որ նրանք մինչ օրս հիմնական ընդդիմադիր ուժն են»,-նշել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ «Միասնական ազգային շարժման» համար պետք է «փոքրիկ Նյուրնբերգ» կազմակերպել, որպեսզի վրացիներին հիշեցնեն իշխանության ղեկին գտնվելու ընթացքում նրանց հանցագործությունների մասին: Նա նաեւ հավելել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում ռեպրեսիաներ կիրառել՝ ի տարբերություն իրենց նախորդների: