News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իշխանության քաղաքականությունն ուղղված է բանակը քանդելուն, իշխանության ձեռնարկած բարեփոխումներն ուղղված են լինելու բանակը թուլացնելուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Հիշեցնենք, որ կառավարությունն ապրիլի 21-ի նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ առաջարկվում է իգական սեռի քաղաքացիների համար ներդնել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Օրենքների նախագծերը մինչեւ այս նստաշրջանի ավարտը կներկայացվեն ԱԺ, կիրառումը նախատեսվում է ձմեռային զորակոչի ժամանակ:

Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտից հետո կստանան 1 մլն դրամի չափով վճար: Փորձագետը կոչ արեց հարցին նայել հայեցակարգային տեսանկյունից՝ ի՞նչ հայեցակարգի կրող է գործող իշխանությունը։ «Նրանց պե՞տք են հզոր մարտունակ զինված ուժեր, որոնք ունեն տարածաշրջանում վճռորոշ ազդեցություն, որոնք կարող են փոխել աշխարհաքաղաքական գործընթացները։ Ո՛չ, ներկայիս իշխանությանը դա պետք չէ։ Հետեւաբար, նրանց բոլոր քայլերը, որոնք վերաբերում են ԶՈՒ-ին, կրում են ոչ ավել, քան էժանագին, պոպուլիստական բնույթ»,-նշեց նա։  

Նրա գնահատմամբ՝ ցանկացած օգտակար գաղափար կարելի է վարկաբեկել՝ անհարկի շրջանառության մեջ դնելով, իսկ երբ օգտակար գաղափարն օգտագործվում է էժան պոպուլիզմի նպատակով, այն ամբողջությամբ վարկաբեկվում է։ «Սկզբունքորեն կողմ եմ կանանց կամավոր զինվորական ծառայության ներգրավմանը, բայց այն պայմաններում, երբ բանակում կան չլուծված տարրական խնդիրներ, նպատակահարմար չէ գնալ խորքային բարեփոխումների»,-հավելեց փորձագետը:  

Նա հիշեցրեց, որ կան բազմաթիվ այլ՝ ավելի առաջնային խնդիրներ, որոնք պետք է լուծվեն՝ սկսած սպառազինության մատակարարումից, վերջացրած ստորին եւ միջին օղակներում զինված ուժերը սպաներով համալրելու խնդրով: «Բանակում պայմանագրային ծառայությունը խթանելու համար պետք է ոչ թե ուռճացնել պարեկային ծառայությունը, ձրիակերների այդ կառույցը, այլ այդ գումարն ուղղել պայմանագրայինների վճարմանն ու բարձրացնել գրավչությունը։ Պետք է գումար ծախսել ռազմական կրթության ոլորտի վրա»,-հավելեց Ջամալյանը։ 

Քանի որ իշխանությունը հեռու է կառավարչական կարողություններից, ապա ԶՈՒ-ում այսպես կոչված այս բարեփոխումը, նրա համոզմամբ, կարող է հերթական քաոսային իրավիճակը ստեղծել։ Փորձագետը կարծում է, որ դա բանակում ավելի մեծ շփոթություն կառաջացնի կառավարման հարցում, կխորացնի կառավարման ճգնաժամը, ինչը կապված է սպաների պակասի հետ եւ կհանգեցնի կարգապահության անկման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակի աճի: «Ներկայիս իշխանության առաջ քաշած ցանկացած գաղափար դատապարտված է ձախողման։ ՀՀ ԶՈՒ շարքերում միշտ եղել են եւ կան կանայք, բայց նման հեղափոխական գաղափարները այնպիսի պահպանողական կառույցում, ինչպիսին բանակն է, պետք է իրականացվեն մեծ զգուշությամբ»,-հայտարարեց նա։        

Ջամալյանը վստահ է, որ իշխանությունն ընդամենը ուզում է շեղել մարդկանց ուշադրությունը՝ ցույց տալով, թե, իբր, միջոցներ է ձեռնարկում բանակի մարտունակությունը բարձրացնելու համար, թեեւ իրականում ոչինչ չի անում: «Եթե դու ուզում ես վերականգնել բանակի մարտական հնարավորությունները, հզորացնել այն այնքան, որ իսկապես հնարավոր լինի խաղաղություն պարտադրել հակառակորդին, ապա պետք է այլ խնդիրներ լուծել։ Այս գաղափարի իրականացման շրջանակներում լուրջ գումարներ կծախսվեն նոր ենթակառուցվածքների կառուցման համար, բայց արդյոք նման նպատակի համար նման ծախսերի անհրաժեշտություն կա: Իշխանությունն ընդամենը բանակի վերականգնման իմիտացիա է ստեղծում, փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը։ Համեմատաբար խաղաղ ժամանակ կարելի է գնալ համարձակ բարեփոխումների, բայց հիմա կան բազմաթիվ չլուծված տարրական հարցեր»,-նշեց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Աբովյան քաղաքից էր
Նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում...
Զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է և մահացել. ՔԿ
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, ընտանիքի միակ որդին (ֆոտո)
Արտյոմը նախքան զորակոչվելը ընդունվել էր Գավառի պետական համալսարան․․․
Զինծառայողը ինքնաձիգից մահացու վիրավորում է պատճառել դիրքի ավագին, ապա նույն զենքից կրակել իր կզակին. ՔԿ
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական դիրքում երկու զինծառայողների մահվան դեպքի առթիվ...
Չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ 2 զինծառայողներ. ՀՀ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում...
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալ–շտաբի պետին
Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ