News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Այսօր ոստիկանությունը մտնում է մի կլուբ, որտեղ բոլորին հայտնի է, որ թմրամիջոցներ են տարածվում՝ սինթետիկ թմրամիջոցներից սկսած մինչեւ ամեն ինչ, միջոցառում է իրականացվում, մեկ էլ տեսեք, ասում են՝ բռնություն. Ի՞նչ բռնություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Աժ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մենք բոլորս պետք է լծվենք թմրամիջոցների դեմ պայքարի գործին՝ պատգամավոր, ոստիկան, դատախազ, դատավոր: Մեր առաջին խնդիրը պետք է լինի պայքարը թմրամիջոցների դեմ:

Այս վիճակագրությամբ եւ այս միջոցներով, որ պայքար է տարվում, մենք հեռու չենք գնալու, մենք ուղղակի պատկերացում չունենք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Նա առաջարկեց բոլոր պետական մարմիններում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր, անպայման ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ անցնի թմրաթեստ, և թեստից հրաժարվելն աշխատանքից ազատման հիմք լինի՝ սկսած ԱԺ-ից, վերջացրած բոլոր հիմնարկները եւ ՏԻՄ մարմինները:

Նշենք, որ ապրիլի 23-ին ոստիկանության աշխատակիցները թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում մտել  են «Պոլիգրաֆ» ակումբ եւ, ըստ գործողություն իրականացրել: Համացանցում հայտնվել են տեսանյութեր եւ լուսանկարներ, որտեղ երեւում է, որ իրավապահները բռնություն են գործադրել:

Այս առնչությամբ «Պոլիգրաֆ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես, նշելով. «Գիշերը ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։

Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար։

Պահանջում ենք, որ Poligraf-ի ապօրինաբար պլոմբված դռները բացվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Երիտասարդն, աներոջը սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ մեքենայի ուղղությամբ
2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա...
Ամենաշատ