
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապի մեջ կասկածվող 110 անձի, հաղորդում է TRT Haber-ը։ Նշվում է, որ օպերացիան իրականացվել է ավելի քան 20 նահանգում, սակայն կենտրոնացած է եղել Դիարբեքիրում՝ Թուրքիայի հարավ-արեւելքում: Մասնավորապես, ուժայինները ռեյդեր են իրականացրել Բուրսայում, Սիիրթում, Մարդինում, Գազիանթեփում, Ստամբուլում, Բինգյոլում, Բաթմանում, Իզմիրում, Մերսինում, Շանլըուրֆայում, Վանում, Շիրնակում, Մուշում, Բիթլիսում, Հաքքարիում, Օսմանիայում, Սիվասում, Մալաթիայում, Անկարայում եւ Ադըյամանում: Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում կան տասնյակ քաղաքական գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ։ Հատկանշական է, որ ռեյդերն իրականացվել են Թուրքիայում կայանալիք համընդհանուր ընտրություններից երեք շաբաթ առաջ: