News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հանդեպ իր միջազգային պարտավորությունների «աղաղակող խախտման» մասին են հայտարարել ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության եւ ԵՄ-Վրաստան ասոցիացիայի խորհրդարանական կոմիտեները։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետ կապված՝ երեքշաբթի, ապրիլի 25-ին, լուրջ մտահոգություն են արտահայտել Եվրախորհրդարանում։ Այս քայլը հղի է բացասական հետեւանքներով եւ կարող է դիտարկվել որպես «2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ակնհայտ խախտում» եւ որպես «ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ի պարտադիր ուժ ունեցող որոշումը չհարգելու ակտ», ասված է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի եւ Ադրբեջանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյան Զովկոյի համատեղ հայտարարությունում։

Դատարանի որոշումը Ադրբեջանին պարտավորեցնում է «իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով անձանց եւ բեռների՝ երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժը», նշել են եվրապատգամավորները։

Նրանք հիշեցրել են, որ ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022թ. դեկտեմբերի 12-ից, ինչը հումանիտար դժվարություններ է ստեղծում Արցախի բնակչության համար եւ խափանում խաղաղության հեռանկարները։ «Մենք Բաքվին կոչ ենք անում անհապաղ փոխել ուղեգիծը եւ պարտավորություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ միջազգային պարտավորություններին եւ նորմերին հետեւելու վերաբերյալ։ ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է օգնել կողմերին բանակցությունների միջոցով բոլոր տարաձայնությունները կարգավորելու հարցում»,- ասված է փաստաթղթում։

Եվրախորհրդարանականներն ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին։ «Մենք հարգում ենք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը եւ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ զգոնություն պահպանել  սադրիչ հռետորաբանության եւ գործողությունների բոլոր դեպքերի հետ կապված, որոնք ատելություն են հրահրում եւ խանգարում հաշտեցմանը»,- ամփոփել են հայտարարության հեղինակները։

Լաչինի միջանցքը շրջափակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական դրոշներով մարդկանց կողմից, որոնք հավաստիացնում էին, որ բնապահպան-ակտիվիստներ են։ Բաքուն արգելել է օգտագործել Արցախի օդանավակայանը տարածաշրջան մարդասիրական բեռներ հասցնելու համար։ Միջազգային եւ մարդասիրական շատ կազմակերպություններ անհաջող փորձել են կարգավորել իրավիճակը։ ՄԱԿ դատարանի նախագահը նշել է, որ շրջափակումը հանգեցրել է պարենի, դեղամիջոցների եւ կենսականորեն անհրաժեշտ այլ ապրանքների անբավարարության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
ՄԱԿ. Էթնիկ հայերի զանգվածային տեղահանումը կապված է Ադրբեջանի ռազմական գործողության և 9-ամսյա շրջափակման հետ
Նրանց զեկույցում իրավացիորեն նշվում է այն տառապանքը, որը պետք է պատճառեր այս փորձը...
Ամենաշատ