News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սլովակիայի «Դուհա» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերով:

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 27-ին, ընդունել է Սլովակիայի «Դուհա» («Duha») ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Միրոսլավ Ռեմետայի գլխավորությամբ: Ընկերությունը ոչ միայն Սլովակիայում, այլեւ եվրոպական տարբեր երկրներում  գործունեություն է ծավալում հիմնականում ենթակառուցվածքների զարգացման  ոլորտում:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը տեղեկացրել են, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող մի շարք` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, «Իրան- Հայաստան» երկաթուղու կառուցման, ինչպես նաեւ Երեւան քաղաքի աղբահանության  եւ սանմաքրման ծրագրերով:  Ընկերությունն ուսումնասիրում է նաեւ հանքաքիմիական ոլորտում  համագործակցության եւ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Փոխվարչապետն ողջունել է ընկերության մտադրությունները` նկատելով, որ ենթակառուցվածքների զարգացման խնդիրներն առաջիկա  տարիներին գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին  կարեւորվում են նաեւ աղբահանության, աղբի վերամշակման հետ կապված հարցերը: Բացի Երեւան քաղաքում աղբահանության ծրագրից, գերմանական KfW բանկի աջակցությամբ  նման ծրագրեր են մշակվում մյուս խոշոր քաղաքների համար, եւ ՀՀ կառավարությունը նույնպես հետաքրքրված է այդ ոլորտում փոխշահավետ համագործակցությամբ  ու խրախուսում է որակյալ ծառայությունների մատուցմանն ուղղված նախաձեռնությունները:   

Անդրադառնալով հանքաքիմիական բնագավառում գործակցության հեռանկարներին` Ա. Գեւորգյանը նկատել է, որ Հայաստանում այս ոլորտում առկա է  զարգացման մեծ ներուժ,  եւ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, տեղական գործընկերների ներգրավմամբ  հնարավոր է լուրջ արդյունքներ ունենալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ