News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին առավելագույն ինքնավարություն տալ իր տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում: Նա նշել է, որ Ադրբեջանը ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց «իր տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով»:

«Լեռնային Ղարաբաղում խաղաղ գոյակցությունը մենք տեսնում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այստեղ մենք պատրաստ ենք տարածաշրջանում քայլ առ քայլ ձգտել խաղաղության եւ կայունության»,- նշել է Մամեդյարովը: Նրա խոսքով, ստատուս քվոն անընդունելի է Ադրբեջանի համար, որն «առավել շատ է շահագրգռված հակամարտության կարգավորմամբ»: Էլմար Մամեդյարովը նաեւ վստահություն է հայտնել, որ «միջազգային հանրությանը կհաջողվի համոզել Հայաստանին ենթարկվել ադրբեջանական կողմի պահանջներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ