
Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ներկա կարգավիճակը ԱՄՆ քաղաքականության եւ վրիպումների հետեւանքն է, բայց հարցերը լուծելու շանս կա, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Վիեննայում ՄԱԿ-ի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը։
«ԳՀՀԾ-ի ներկայիս կարգավիճակը ԱՄՆ քաղաքականության եւ վրիպումների հետեւանքն է։ Մեր անցած փորձը սովորեցրել է մասնակցել բանակցությունների նոր փուլին ավելի մեծ զգուշավորությամբ եւ նրբանկատությամբ։ Բազմաթիվ հարցերը, որոնք մնացել են բանակցությունների վերջին փուլից հետո, կարող են լուծվել»,- ասել է Իրանի մշտական ներկայացուցիչը։