News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2012թ. բյուջեն, որի մեջ ընդգրկված է նաեւ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու ծրագիրը: Ամերիկայի Հայկական համագումարը հայտնում է, որ ընդհանուր արտաքին հատկացումները կազմում են 626,7 միլիոն դոլար Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար: Հայաստանը 40 միլիոն դոլար կստանա այդ գումարից: Արցախի ֆինանսավորումը հատկացվելու է ղարաբաղյան պատերազմում տուժածների կենսապայմանները լավացնելու նպատակով:

Հարկ է նշել, որ հուլիսին Սենատի ենթահանձնաժողովը հաստատել էր նախագիծը, որով Արցախին օգնություն չէր ցուցաբերվում, թեեւ ԱՄՆ-ը ամեն տարի 10 միլիոն դոլար էր հատկացնում Արցախին:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը դիմել էր հատկացումների հանձնաժողովին՝ խնդրելով օգնություն հատկացնել նաեւ Արցախին: Նա նշել էր, որ մերժումը լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ-ի վարկանիշին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ