News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի առաջին տիեզերագնացը մինչեւ տարեվերջ կմեկնի Միջազգային տիեզերակայան, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է The Associated Press-ը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի 43-ամյա օդաչու Ալփեր Գեզերավչին ընտրվել է որպես տիեզերքում Թուրքիայի առաջին քաղաքացի:  

Էրդողանն այս հայտարարությունն արել է Ստամբուլում անցկացվող տեխնոփառատոնի շրջանակում։ Սա նախագահի առաջին հրապարակային ելույթն էր երեքշաբթի հեռուստահարցազրույցի ժամանակ նրա վատառողջ լինելուց հետո: Նա ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Լիբիայի ժամանակավոր վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհի հետ։

«Մեր ընկերը, որը կմասնակցի Թուրքիայում առաջին մարդատար տիեզերական թռիչքին, Միջազգային տիեզերակայանում կմնա 14 օր»,-ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ թռիչքի ընթացքում տիեզերագնացը կանցկացնի 13 տարբեր փորձեր։

Թուրքական տիեզերական գործակալության կայքը Գեզերավչիին նկարագրում է որպես ռազմաօդային ուժերի 21-ամյա վետերան եւ F-16 օդաչու, որը սովորել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ