News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ամեն անգամ մենք ոչինչ չանելով ենթադրում ենք, որ պետք է ինչ-որ մեկը լինի, ոչ միայն ռուս խաղաղապահը, որ պետք է մեր հարցերը կարգավորի, ու Աստված չանի, որ իր մոտ եւս ինչ-որ թերություններ են լինում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Հակարի կամրջի վրա անցակետի տեղադրմանը:

«Բայց ինձ համար դա ընդունելի չէ, ազնիվ չէ նորից մեղավոր կարգել ռուս խաղաղապահներին, որովհետեւ երբ դեռ Փառուխի ու Քարագլխի դեպքերը տեղի ունեցան, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մոլորեցնող լուծումներ կամ վերլուծություններ են նրան, որոնք անում են ՀՀ իշխանությունները, իսկ Արցախի իշխանությունները դրան չեն հակառակվում, որ բոլոր խնդիրները տանում են դեպի հումանիտար դաշտ: Մենք շատ լավ գիտենք, որ  խաղաղապահների առաքելությունը հումանիտար է եւ իրենց մանդատի իրավասությունների մեջ չկա զենքի կիրառումը կամ ագրեսիվ որեւէ գործողություն: Այսինքն այդ առումով ռուս խաղաղապահները սահմանափակված են»,-ընդգծեց նա:

Մետաքսե Հակոբյանի խոսքով, այդ բոլոր խնդիրները ոչ թե հումանիտար դաշտում քննարկվող խնդիրներ են, այլ լուրջ քաղաքական ճգնաժամի հասած խնդիրներ են եւ հենց այդ դաշտում էլ պետք է լուծվեն. «Որովհետեւ 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանը փաստացի չեղարկեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մասնավորապես 6-րդ կետը, որն այլեւս չի գործում: Այդ խնդիրը պետք է լուծվի նույն ձեւաչափով, ինչ ձեւաչափով ստեղծվել է այդ հայտարարությունը, այսինքն՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ հարթակում: Կամ պետք է որոշեն, որ այլեւս չի գործում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կամ պետք է որոշեն, որ բոլորը պահում են այդ կետերը:

Սկսած 2022-ի մարտից բոլոր խնդիրները պետք է հենց քաղաքական դաշտում դիտարկել, իսկ անցակետի տեղադրումը այդ շարքում հերթականն է: Այդ քայլերը բերել հասցրել են սրան: Ավելի վաղ, երբ ամռանը Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին, որ հանձնում են Բերձորը, Սուսը եւ Աղավնոն, իբր Լաչինի միջանցքը տեղափոխելու համար, մենք բազմիցս հատարարել ենք, որ Լաչինի միջանցքը չի տեղափոխվում, այլ կառուցվում է նոր ճանապարհ: Որովհետեւ եթե լինի միջանցք, ապա պետք է լինի նորից եռակողմ հայտարարություն: Այն ժամանակ մեզ հանգստացրին, որ կա այդպիսի փաստաթուղթ, բայց դա չկար եւ միջանցքը վերացավ:

ՀՀ իշխանությունները կարող էին հայտարարել, որ 6-րդ կետի չկատարմանն ի պատասխան չեն կատարում 9-րդ կետը, բայց այդ ուղղությամբ որեւէ հայտարարություն չկա: Իսկ 9-րդ կետը ըստ ՀՀ իշխանությունների կոմունիկացիաների բացումն է, իսկ ըստ Ադրբեջանի՝ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումն է»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտումներն այլեւս Արցախից չեն, այդ ամենը տանում է միջանցք ստանալուն Հայաստանի միջով. «Այս պահին Արցախը լրիվ մենակ է մնացել Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Հաջորդ քայլը լինելու է այն, որ Ադրբեջանը ձգտելու է, որ Արցախում նաեւ գլխատվի իշխանությունը: Այս պարագայում Արցախի իշխանություններին պետք է սատարել՝ անկախ մեր ունեցած դիրքորոշումից, նաեւ կոչ անել, որ քաջություն ունենան իրենց ժողովրդի առջեւ կանգնելու եւ հայտարարելու, որ մենք շարունակում ենք մնալ տոտալ շրջափակման մեջ, անգամ ավելի վտանգավոր, եւ բնավ այն միջանցք չէ, այլ ճանապարհ է, որտեղ կանգնած են ադրբեջանցի զինվորները: Նաեւ կոչ ենք անում հայտարարել, որ դեմ ենք Հայաստանի վարած քաղաքականությանը, հետեւաբար հորդորում ենք զերծ մնալ Արցախի շուրջ բանակցություն վարելուց: Այդ պարագայում բոլոր ուժերը թեւ-թիկունք են լինելու Արցախի իշխանություններին եւ կարողանալու ենք խոսել ինչ-որ փրկության մասին: Իսկ ներկա վիճակում այն պլանները, որ գծել են Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, առանց խոչընդոտի իրականացվում են»,-ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ