News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը երաշխավորելու համար պետք է լայն մանդատով միջզգային խաղաղապահներ ընդգրկել՝ դրանով իսկ ստվերելով ռուս խաղաղապահի ուժերի գործունեությունը: Այս մասին Արցախի Աժ-ում հայտարարել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա դիմեց պետնախարար Գուրգեն Ներսիսյանին՝ նշելով. ««Հաշվի առվելով, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ Արցախի իշխանությունները տեղեկացված են Արցախի մասով բոլոր գործընթացներին, ապա դուք եւս համամի՞տ եք եւ կիսում եք այս մոտեցումը: Նաեւ ըստ ձեզ ինչ պետք է անի ՀՀ իշխանությունը, որ չի անում»:

Ի պատասխան Գուրգեն Ներսիսյանն ասաց. «Հայաստանի իշխանություննների կողմից արվող որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչ։ Այն բոլոր անելիքները, որ իրականացվում են մեր կողմից եւ պետք է իրականացվեն ՀՀ իշխանության կողմից, ես պարբերաբար շփումների մեջ եմ իրավական գործընթացներում ներգրավված անձանց հետ։ Այդ շփումների շրջանակներում ներկայացնում եմ իմ առաջարկները։ Ուղիղ հաղորդակցություն Հայաստանի իշխանություննների հետ չունեմ, հետևաբար հաղորդակցում եմ մեր արտաքին գործերի նախարարության հետ»:

Գուրգեն Ներսիսյանի կարծիքով՝ հիմա Արցախի իշխանությունները մեծ անելիք ունեն Արցախում կատարվողի մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու մասով։

Մետաքսե Հակոբյանը նկատեց, որ Արցախի իշխանությունները երբևէ չեն հակադրվել Հայաստանի իշխանությունների հայտարարություններին։

«Քանի դեռ Հայաստանի իշխանությունները Արցախի իշխանությունների համաձայնությամբ նման քաղաքականություն են վարում , հետևաբար դուք ներսում այդքան էլ անելիք չունեք, ձեր անելիքը դրսում է»,- նկատեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ