News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Անտոնի քաղաքի կենտրոնական այգում վեր խոյացող հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջեւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:

«Հաշվի առնելով, որ Անտոնիի քաղաքային այգում հուշակոթողը հանդիսավոր կերպով բացվել է 2015թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում առանցքային դերակատարություն ունեցած, հայտնի փաստաբան, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահի պաշտոնը ստանձնելու օրոք Պատրիկ Դեւեջյանի նախաձեռնությամբ՝ այն խորհրդանշական է թե' Անտոնիի, թե' հայ համայնքի եւ թե' հայ-ֆրանսիական բարեկամության համար։  

Ոգեկոչման միջոցառմանը «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջեւ ծաղկեպսակներ խոնարհեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, դեսպանության հյուպատոսական ծառայության ղեկավար Սերգեյ Մելքոնյանը, «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պետրոս Թերզյանը, Պատրիկ Դեւեջյանի այրին՝ Սոֆի Դեւեջյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ մերձակա քաղաքների քաղաքապետներ, դեպարտամենտալ եւ քաղաքային խորհուրդների անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Ելույթներով հանդես եկան Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը եւ Պատրիկ Դեւեջյանի այրին՝ Սոֆի Դեւեջյանը։

Ելույթներում ֆրանսիացի քաղաքական գործիչները, մասնավորապես, հատուկ անդրադարձով անվերապահ սատարում եւ համերաշխություն դրսեւորեցին անվտանգային լուրջ սպառնալիքներ դիմագրավող Հայաստանին եւ Արցախին, զորակցության խոսքեր ուղղեցին ամիսներ ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում լիակատար շրջափակման մեջ հայտնված  արցախահայությանը։

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաեւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները»,- ասվում է հայտարարությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ