
Մայիսի 12-ից ԱՄՆ իշխանությունները չեղարկում են COVID-19-ի դեմ պատվաստման պարտադիր պահանջը ԱՄՆ ժամանող օտարերկրացիների, ինչպես նաեւ դաշնային աշխատակիցների եւ կապալառուների համար։ Այս մասին ասվում է երկուշաբթի Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
«Այսօր մենք հայտարարում ենք, որ վարչակազմը մայիսի 11-ի օրվա վերջում կչեղարկի դաշնային աշխատակիցների, դաշնային կապալառուների եւ միջազգային ավիաուղեւորների համար COVID-19-ի դեմ պատվաստումների պահանջները։ Նույն օրը կավարտվի COVID-19-ով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ դրությունը»,-նշվում է փաստաթղթում։
Բացի այդ, Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը եւ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կչեղարկեն պատվաստումների պահանջը նախադպրոցական կրթության մանկավարժների, բուժաշխատողների համար, որոնք աշխատում են Medicare եւ Medicaid բժշկական օգնության ծրագրերով։
Պարտադիր պատվաստումը կդադարեն պահանջել նաեւ ԱՄՆ-ի «որոշ ոչ քաղաքացի բնակիչներից ցամաքային սահմանը հատելիս»։ «Առաջիկա օրերին կներկայացվեն այդ չեղարկման հետ կապված լրացուցիչ մանրամասներ», - հայտնել է Սպիտակ տունը։
ԱՄՆ-ի իշխանությունները 2021 թվականի նոյմեբերից երկիր մուտք գործողներից սկել էին պահանջել կորոնավիրուսի պատվաստման մասին տեղեկանք։ Այդ կանոների համաձայն՝ ընդունվում էին միայն ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչի եւ ԱՀԿ-ի կողմից հաստատված դեղամիջոցներով պատվաստումները։ ՌԴ-ից դեղամիջոցները մինչ օրս չկան այդ ցուցակում։