News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների և ծառայությունների համար կատարված ծախսերի գումարի որոշակի մասը հետ վերադարձնել։ Նա նման առաջարկով հանդես եկավ այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովի հերթական նիստում՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Ֆիլմն ունի իր բյուջեն, և այդ բյուջեի մեջ ներառված են որոշակի ծախսեր: Մենք օրենքով ամրագրում ենք, որ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի (Կառավարությունը կսահմանի այդ ապրանքների ցանկը) դեպքում ֆիլմարտադրողները կստանան մինչև 20 տոկոս հետվերադարձ։

Հանդիպման ժամանակ ֆիլմարտադրողները մեզ վստահեցնում էին, որ առաջիկայում այս օրենքի ընդունման դեպքում կունենանք ֆիլմարտադրության էական աճ։ Կան նախնական որոշակի պայմանավորվածություններ Հայաստանում ֆիլմ նկարելու համար։ Ըստ ֆիլմարտադրողների՝ Հայաստանում բնակլիմայական պայմանները լավագույններից են։ Գիտեմ նաև, որ Հնդկաստանից և ԱՄՆ-ից մեծ հետաքրքրվածություն կա Հայաստանում ֆիլմ նկարել»,- ասաց Գաբրիելյանը։

Ըստ նախագծի` ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, հատկացման համամասնությունը եւ ժամկետները, վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկն ու ձեւաչափը, ինչպես նաեւ վերադարձը մերժելու, դադարեցնելու եւ պետական բյուջե հետգանձում կատարելու (վերադարձնելու) եւ բողոքարկելու ընթացակարգերը կսահմանվեն Կառավարության որոշումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց...
Նոր կարգավորում. ՀՀ-ում վարձութային վկայականը պարտադիր կդառնա ֆիլմերի բոլոր տեսակի ցուցադրությունների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հաստատեց Վարձութային...
Ուկրաինայում պաշտոնապես ռեաբիլիտացրել են կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին
Փարաջանովն Ուկրաինայում ռեաբիլիտացվել է...
Ամենաշատ