News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և սենատոր Մարշա Բլեքբըրնը (Հանրապետական, Թենեսի) ներկայացրել են երկկուսակցական մի օրինագիծ՝ աջակցելու Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Կոնգրեսի երկու պալատներն էլ 2019թ.-ին վավերացրեցին բանաձևեր, որոնցով «խրախուսվում են Հայոց ցեղասպանության մասին կրթությունն ու հանրային ընկալումը»:

S.1329 օրինագիծը, ունի փոխկապակցված օրինագիծ Ներկայացուցիչների պալատում՝ H.R.2803, որը ներկայացրեց կոնգրեսական Աննա Էշուն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա), Թեդ Լիուի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադeոյի (Հանրապետական, Կալիֆոռնիա) հետ միասին, 2023թ.-ի ապրիլի 24-ին և ներկայումս ունի 48 համահովանավորներ: Առաջարկվող օրինագիծը Կոնգրեսի գրադարանավարին ուղղորդում է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության մասին կրթությանն աջակցելու համար:

«Մենք ողջունում ենք այս երկկուսակցական օրինագծերը, որոնք ուղղված են էլ ավելի խթանել Հայոց ցեղասպանության մասին կրթությունը և իրազեկվածությունը»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը 2021թ.-ին, որը նա վերահաստատեց այս տարվա ապրիլին և որը հետևեց 2019թ.-ի Կոնգրեսի բանաձևերին, որոնցով հայտարարվեց, որ «ԱՄՆ-ի քաղաքականությունն է» ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը կրթության միջոցով, ճանապարհ հարթեց հետագա օրինագծի ընդունման համար, որով ուժեղանում է կրթությունը մարդու իրավունքների մասին»:

Նա շարունակեց. «Ցեղասպանության կանխարգելումը մնում է մարդու իրավունքների կրթության առանցքային նպատակներից մեկը՝ ձգտելով պաշտպանել վտանգի տակ գտնվող անհատների և բոլոր ժողովուրդների իրավունքները, ինչը հայերը շատ լավ գիտեն՝ հաշվի առնելով հերթական Հայոց ցեղասպանության նշմարվող ուրվականը»:

Մի քանի նահանգներ վերջին տարիներին ընդունել էին կրթական մանդատներ՝ խրախուսելով մարդու իրավունքների թեմայով կրթական ծրագրերի զարգացումը: Համագումարը և հատկապես իր քույր կազմակերպությունը՝ Հայկական ազգային ինստիտուտը, երկար ժամանակ աջակցել են մանկավարժներին և ուսուցիչներին՝ մշակելով անհրաժեշտ ուսուցողական գործիքներ՝ այդ ջանքերին աջակցելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ