News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝  հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների  ու Արցախյան հակամարտության կարգավորմանը:

Մամիջանյանն այս  եզրակացությանն է եկել այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Խնդիրը Ռուբեն Ռուբինյանի անձը չէ, այլ այն, որ նա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացի պատվիրակն է: Ինքը այնտեղ չի գնացել որպես ԱԺ փոխնախագահ, ինքը այնտեղ գնացել է այդ իր կարգավիճակով: հետեւաբար, դա նշանակում է, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների  ու Արցախյան հակամարտության կարգավորմանը:

Հետևաբար, այն հեքիաթները, որ երկու տարի պատմվում էին այս իշխանության  կողմից, իբր,  այդ երկու գործընթացն իրար հետ կապ չունեն՝ հերթական սուտն էին: Թուրքիան սա հնչեցրել է որպես նախապյման, այլապես Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը այդ բանակցություններից ես չեմ հասկանում», - նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ